Ի՞նչ են ուղևորները մոռանում ինքնաթիռում

Skyscanner-ը հարցում է անցկացրել 700 բորտուղեկցորդների և բորտուղեկցորդուհիների շրջանում պարզելու համար, թե ինչ են մոռանում ուղևորները ինքնաթիռի սրահում և ցանկը բավականին տարօրինակ է ստացվել՝ կենդանի թութակ, ապակյա աչք և ավազով լի պայուսակ, և այս ամենը զբոսաշրջիկների մոռացած իրերի ամբողջական ցանկը չէ: Հարցման ամսնակից անձնակազմը ներկայացրել է մոռացված իրերի և ոչ միայն իրերի բավականին զարմանալի ցանկ: Զբոսաշրջիկները մոռանում են ոչ միայն անձնական իրերը՝ ներքնազգեստ և պրոթեզներ, այլև կենդանիներ՝ թութակ, գորտ, կրիա և նույնիսկ կենդանի բազե: Երբեմն հարց է ծագում, թե ինչպես կարող է մարդ ինքնաթիռի սրահում մոռանալ ներքնազգեստը, դե իսկ ոտքի պրոթեզը ինքնաթիռում կարող է մոռանալ միայն շատ ցրված մարդը: Ինչ վերաբերվում էսովորական իրերին, հարցվածների  24%-ը նշել են, որ իրենք գտել են կորած անձնագիր, 23%-ը՝ հեռախոս, 21% -ը՝ գրքեր:

Weird things forgotten on flights

Ինքնաթիռի սրահում մոռացված տարօրինակ իրերի ցանկը.
– Կենդանի թութակ,
– Ապակե աչք
– Ոտքի պրոթեզ
– Ավազով պայուսակ
– Չորացրած ձկներով արկղ
– Մեկ կոշիկ
– Հարսանեկան զգեստ

Weird things forgotten on flights
– Ադամանդներով տուփ
– Կեղծամ
– Սոխով պայուսակ
– Ձեռնաշղթաներ
– Բաս կիթառ
– Մեկ ձու
– Գորտ
– Ներքնազգեստ
– Ամուսնության  առաջարկությամբ ձեռագիր թուղթ:

You might also like