Teletext Holidays զբոսաշրջության կենտրոնի փորձագետների հարցման արդյունքը ցույց է տվել, որ ծնողների համար առավել կարևոր խնդիրը հանգստի մեկնելիս համարի մաքրությունն է՝ 24 %, երկրորդ հորիզոնականը լողավազանի անվտանգությունն է` 17 % և հյուրանոցի ամբողջական անվտանգության ապահովումը` 14 %: Գրեթե այդպիսի արդյունք է ցույց տվել լողափային հանգստին վերաբերվող հարցումը: 19 % հարցվածների համար գլխավոր պայմանը եղել է լողափի մաքրությունը այն դեպքում, որ լողափի անվտանգությունը և արևայրուք ստանալը մտահոգում է միայն 16 %-ին:
Հարցումը նաև ցույց է տվել, որ ծնողներին ավելի շատ հետաքրքրում է հյուրանոցի սննդի որակը և բազմազանությունը, քան երեխաների համար զվարճանքը և անիմացիան: Միևնույն ժամանակ հարցումը ցույց է տվել, որ չնայած հյուրանոցի մասին կարծիքները ընտրություն կատարելիս կարևոր են 19 % ծնողների համար, ինչպես նաև 20 %-ի համար հյուրանոցի աստղային կարգավիճակը, բայց ծնողների որոշման համար ամենակարևորը հյուրանոց ընտրելիս մնում է գինը, որն էլ անհանգստացնում է ծնողների 25 %-ին: