Դեյվիդ Բեքհեմը ռեստորան կբացի Լոնդոնում

Հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը մեծ սպորտից հեռանալուց հետո իրեն նվիրել է ընտանիքին և գործնական առաջարկություններին, որոնք ստանում է տարբեր պրոդյուսերներից, ռեժիսորներից և հայտնի ապրանքանիշերից: Դրանցից մեկն արդեն իրականացվում է:

Union Street Cafe

Այսպիսով, մոտ ժամանակներս Դեյվիդը իր վաղեմի  ընկերոջ՝ հայտնի ավագ խոհարար Գորդոն Ռամսիի  հետ, իր ռեստորանը կբացի բրիտանական մայրաքաղաքում. հայտնում է MigNews.com-ը: Ռեստորանի բացման մասին շշուկները պտտվում են արդեն մի քանի ամիս, բայց այժմ այդ ամենը ունի պաշտոնական հաստատում: Ռեստորանը կկոչվի Union Street Cafe:

Union Street Cafe

Այն կգտնվի Լոնդոնի Union Street և Great Suffolk Street փողոցների անկյունում. գրում է Hellomagazine.com-ը: Նոր հաստատության խոհանոցը կլինի եվրոպական և միջերկրածովյան: Ի սկզբանե բացումը նախատեսվում էր սեպտեմբերին, բայց շինարարական աշխատանքների հետաձգման պատճառով դա տեղի կունենա մի փոքր ուշ:

You might also like