Օրվա խորհուրդը. Ինչպես հավաքել ուղեբեռը՝ առանց ավելորդ քաշի

Այստեղ ոչ մի ալքիմիա չկա: Առանց ավելորդ քաշի ուղեբեռը հավաքելու համար պարզապես պետք է հանել այնտեղից  ավելորդ իրերը:

Օրինակ.

Էլեկտրոնիկա. Համակարգիչները, ռիդերները, տեսախցիիկները և այլ սարքերը, ըստ փոխադրման կանոնակարգի, պետք է դրվեն ոչ թե ուղեբեռում, այլ ձեռքի պայուսակում:

Suitcase with female accessories

Սպորտային հագուստ և կոշիկներ. Հյուրանոցի մարզասրահում ոտնակներ պտտելու փոխարեն ավելի լավ է Ձեր ծրագրերում ընդգրկեք այնպիսի կարդիոբեռնվածություններ, ինչպիսիք են՝ քաղաքի ուսումնասիրությունը, շոփինգը, ժամանցը զվարճանքների այգում և այլն:

Sport-hall

Ավելորդ հագուստ. Ճանապարհորդության ընթացքում ոչ ոք չի նկատի, որ Դուք կրում եք նույն հագուստը երկու օր անընդմեջ: Զգեստապահարանը նախապես պլանավորելը շատ հոգնեցուցիչ է, բայց դա կտնտեսի տեղ ու քաշ:

Clothes

Գիրք. Եթե Դուք չեք սիրում կարդալ ռիդերի կամ հեռախոսի էկրանից, ճանապարհորդության համար ձայնագրեք աուդիոգրքեր:

Book

Ճանապարհորդական ուղեցույց. Եթե Դուք այն չեք կարդացել մինչև մեկնելը, ավելի լավ է գնեք այն տեղում:

Travel guide book

Շամպուն, մարմնի լոսյոն, օճառ և այլն. Եթե անգամ դրանք չգտնեք հյուրանոցում, ավելի հեշտ կլինի գնել մոտակա սուպերմարկետից:

Shampoo, body lotion, soap in suitcase

Պահեստային իրեր՝ անձրևանոց, վերարկու, բարձրակրունկ կոշիկներ, երեկոյան զգեստ, տաք վերնազգեստ. յուրաքանչյուրն ունի «պահեստային» իրերի իր ցանկը, որը միշտ հայտնվում է ճանապարհորդական ճամպրուկում և երբեք չի լքում այն ուղևորության ընթացքում: Իսկ եթե երբևէ պետք գա, դրանք կարելի է ձեռք բերել տեղում:

high heels in suitcase

«Կանացի հնարքներ». Տեղի և քաշի տնտեսման համար մանիկյուրների հսկայական հավաքածուն կարելի է փոխարինել մեկ նրբունելիով:  Եթե չտանեք մանիկյուր, դրա հեռացման հեղուկը տանելու կարիք էլ չի լինի: Շպարը մաքրելու համար կան անձեռոցիկներ. դրանք ավելի թեթև են, քան լոսյոնով կամ փրփուրով լի տարաները, ցերեկային և գիշերային կրեմները լիովին կարող են փոխարինել միմյանց: Կշռեք Ձեր դիմահարդարման պայուսակը և փորձեք պակասեցնել այն երկու անգամ:

Beautician

Միայն սկզբում է թվում, թե հնարավոր չէ ապրել և ճանապարհորդել առանց այս իրերի, բայց զգալով թեթև ուղեբեռով ճանապարհորդելու հաճույքը՝ Դուք մեկընդմիշտ կվերանայեք անհրաժեշտ և ոչ այդքան անհրաժեշտ իրերի Ձեր ցանկը:

 

You might also like