Գերմանացի զբոսաշրջուհին, ում հեռախոսը գողացել են Իբիցայում հանգստի ժամանակ, իր բլոգում հրապարակել է գողի լուսանկարը և տեսանյութը, ով գողացել է իր հեռախոսը և լուսանկարներ արել դրանով՝ առանցկարգավորումները փոխելու: Արդյունքում բոլոր մեդիա թղթապանակները ավտոմատ կերպով փոխանցվել են գողության զոհի համակարգիչ:
«Անծանոթի կյանքը, ով գողացավ իմ հեռախոսը». այսպես է կոչվում պատմությունը Հաֆիդի կյանքի և անցկացրած ժամանակի մասին, ով հեռախոսը գողացել է Իբիցայի լողափում և չի փոխել տվյալների փոխանցման գործառույթի կարգավորումները: Արդյունքում, գերմանացի աղջիկը շատ հետաքրքիր մանրամասներ է իմացել գողի կյանքի մասին: Նա պատահաբար իր Dropbox-ի հաշվում նկատել է 15 նոր լուսանկար, որոնք փոխանցվել են իր հեռախոսից:
Բայց դրանով գողի հիմարությունը չի սահմանափակվել. նա ստուգել է աղջկա տվյալները Facebook-ում և նրան անձնական նամակ ուղարկել իր հաշվից՝ առաջարկելով ծանոթանալ: Այդպես աղջիկն իմացել է ոչ միայն այն, թե որտեղ է ապրում գողը, այլև նրա անունը: Բայց Հաֆիդը դրանով էլ չի սահմանափակվել և փորձել է հրապուրել աղջկա Skype-ի ընկերներին՝ ուղարկելով նրանց հաղորդագրություններ. «Ես Հաֆիդն եմ, ես ուզում եմ ծանոթանալ քեզ հետ»: