Զբոսաշրջիկներին նախազգուշացնում են հնարավոր ահաբեկչությունների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախազգուշացում՝  ուղղված զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհում: Պետդեպարտամենտի տվյալներով՝ «Ալ – Քաիդան» և  դրա հետ կապված ռազմականացված խմբերը   պատրաստում են  մի շարք հարձակումների  Մերձավոր Արևելքում  և Հյուսիսային Աֆրիկայում:

State Department warning

ԸՏնդ որում՝  հարձակման օբյեկտներ պետք է դառնան զբոսաշրջային կենտրոնները և տրանսպորտը: Մոտ օրերս, ինչպես հայտնում է BBC News-ը, հատուկ ծառայողներին  հաջողվել է լսել «Ալ – Քաիդայի» ղեկավարների միջև զրույցը, որտեղ քննարկվել է հարձակման մանրամասները: Tvc.ru-ն նշում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել հայրենակիցներին օտար երկրներ ճանապարհորդությունների ժամանակ չափազանց զգույշ լինել և գրանցվել հյուպատոսարաններում: Հնարավոր ահաբեկչության մասին անհանգստացած է ոչ միայն ԱՄՆ-ն. Մերձավոր Արևելքում իրենց դեսպանատներն են փակում Մեծ Բրիտանիան և Գերմանիա:

You might also like