Ֆինները հրավիրում են դիտել ընկնող աստղերին

Ֆինլանդիայի Աստղագիտական ընկերությունը զգուշացնում է, որ այս տարի Պերսեիդի մետեորների  հեղեղը կերևա առավել հստակ: Մետեորների քանակը ժամում կարող է հասնել 60-ի: Պերսեիդներին հետևելու համար առավել բարենպաստ գիշերները կլինեն օգոստոսի 11-ի գիշեր-լույս 12-ը և 12-ի գիշեր-լույս 13-ը:

Flling stars

Ամենաակտիվ շրջանը կլինի 21.30-ից  23.45 ընկած ժամանակահատվածը: Պերսեիդի թռիչքը արդեն տեսանելի էր հուլիս ամսվա կեսերին, դրանք կշարունակվեն նաև ամենաակտիվ փուլից հետո: Մետեորի թռիչքից հետո երկնքում կարճ ժամանակով կարող  է  մնալ նրա հետքը: Տիեզերական երևույթի դիտարկմանը կնպաստի մութ երկինքը և ամպերի բացակայությունը:

You might also like