Boeing 787-ի շնորհանդեսը վախեցրել է Էդինբուրգի բնակիչներին

Britith Airways ավիաընկերության  առաջին Boeing 787 Dreamliner ինքնաթիռի շնորհանդեսը որոշակի խառնաշփոթությու է առաջացրել Էդինբուրգի կենտրոնում: Ցուցադրական թռիչքը, որին մասնակցել են 30 մշտական հաճախորդները, նախատեսել է ցածր բարձրությամբ թռիչք շոտլանդական մայրաքաղաի վրայով: Մի քանի հարյուր մետր բարձրության վրա տեսնելով մեծ ինքնաթիռը սովորական թռիչքուղուց հեռու՝ զբոսանող հանրությունը մտածել է, որ ինքնաթիռը խնդիրներ ունի և պատրաստվում է վթարային վայրէջք կատարել:

 Boeing 787 Dreamliner

British Airways-ը ավելի ուշ հայտարարել է, որ արել է ամեն ինչ հանրության իրազեկման համար, բայց, ինչպես երևում է, դա բավարար չի եղել: Մի շարք ականատեսներ ինքնաթիռի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնել են սոցիալական ցանցերում: British Airways-ը սկսել է  Boeing 787-ի գործարկումը բրիտանակն հանրության համար ցուցադրությունների շարքով:

 Boeing 787 Dreamliner

Բացի մշտական հաճածորդների համար Շոտլանդիայի վրայով թռչելուց, այն կանգառ է ունեցել Նյուքասլում, որտեղ ներկայացվել է ԶԼՄ-ներին, ինչպես նաև՝ թռիչք է կատարել  Rolls Royce-ի գործարանի վրայով, որտեղ արտադրվել են նրա շարժիչները: Boeing 787 British Airways-ը կանոնավոր չվերթներ կսկսի կատարել սեպտեմբերից. այն չվերթներ կկատարի դեպի Հյուսիսային Ամերիկա: Պգոստոսին այս ինքնաթիռը և ընկերության ևս մեկ նոր՝ Airbus A380 ինքնաթիռը կկատարեն մի քանի փորձնական թռիչքներ մշտական եվրոպական երթուղիներով:

You might also like