Իսպանական քաղաքում կառուցել են շքեղ երկնաքեր, սակայն մոռացել են վերելակի մասին

Իսպանիայի Բերնիդորմ քաղաքում կառուցված Intempo երկնաքերն ավելի հարմարավետ կլիներ, եթե այն ունենար ներկառուցված վերելակ: Ինչպես երևում է, կառուցողներն ինչ-որ բան բաց են թողել, որի պատճառով շենքի բնակարանների որոշ բնակիչներ ստիպված են լինելու բարձրանալ 47-րդ հարկ ոտքով:

Իսպանական քաղաքում կառուցել են շքեղ երկնաքեր, սակայն մոռացել են վերելակի մասին

Intempo երկնաքերը բարձրանում է քաղաքի վրա որպես հույսի և զարգացման խորհրդանիշ ի նշան այն բանի, որ քաղաքը հաջողությամբ հաղթահարում է ֆինանսական ճգնաժամը:

Ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել 20-հարկանի շինություն, սակայն կառուցապատողը կարծեք շեղվել է: Այդպիսով երկնաքերն աճել է մինչև 47-րդ հարկ, որում տեղավորված են 269 բնակարան: 20-հարկանի շինության նախագծում նշված է եղել վերելակի տեխնիկական պահանջները: Նոր հարկերի կառուցման ժամանակ որ ոք չի մտածել, թե ինչպես պետք է ձևափոխվեն ամբարձիչները:

Զարմանալի չէ, որ շինության նախագծողները, ովքեր աշխատել են նախնական նախագծի վրա, այս ամենից հետո հեռացվել են: Այժմ անհասկանալի է, թե ինչպես է կառուցողը լուծելու վերելակի խնդիրը: / вести.ru

 

You might also like