Emirates ավիաընկերությունը հայտնի է եղել իր շքեղության հանդեպ մեծ ձգտումով, բայց այժմ ավիափոխադրողը նոր բարձունք է գրավում՝ ներկայացնելով նոր ծառայությունը. A319 ինքնաթիռը կփոխադրի միայն 19 ուղևորների. հայտնում է news.com.au-ն: Emirates Executive ինքնաթիռը կունենա երկու գլխավոր տարածքներ. ինքնաթիռի սկզբնական հատվածը զբաղեցնող առաջին տարածքը կլինի ճաշասենյակը և հյուրասենյակը, իսկ երկրորդ տարածքում կտեղավորեն մահճակալի վերածվող՝ ամբողջովին բացվող նստատեղերով, առաջին դասի 10 սուիթները:
Ինչպես նաև ինքնաթիռում կլինի ջերմացնող հատակով և խնամքի միջոցների հսկայական հավաքածուով ՍՊԱ ցնցուղը: Emirates-ի մամլո քարտուղար Ադնան Քազիմը Emirates Executive-ը ներկայացնելով ասել է, որ ավիաընկերությունը բարձրացնում է ծառայության մակարդակը, տեսնելով զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը առաջին հերթին Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում: Ճանապարհորդության բարձր մակարդակը կարող են իրականանալ միայն մասնավոր ինքնաթիռներում, ինչն էլ առաջարկում է ավիաընկերությունը: