Ալմերիա քաղաքում կբացվի Իսպանական կիթառի թանգարան, նվիրված տեղի և ողջ իսպանիայի հպարտությանը՝ հանճարեղ կիթառահար Անտոնիո դե Տորրեսին (1817-1892): Museo de la Guitarra-ն կբացվի 2013 թվականի դեկտեմբերի կեսերին և կմտնի քաղաքային զբոսաշրջիկության ստանդարտ փաթեթի մեջ: Ալմերիան գտնվում է երկրի հյուսիս – արևելքում: Թանգարանը վերջին ժամանակների ամենամասշտաբային մշակութային նախագիծն է համարվում:
Թանգարանը իր մեջ ներառում է 11 ցուցասրահներ, որտեղ այցելուներին կներկայացվի կիթառի տարբեր տեսակներ. հնագույն և ժամանակակից, Անտոնիո դե Տորեսսի անձնական իրերը և երաժշտական ձեռքբերումները, ցուցանմուշներ, որոնք կապված են այդ տարածաշրջանում երաժշտության ստեղծման հետ և շատ այլ իրեր. հայտնում է BuenaEspana-ն: Այցելությունների ժամանակ զբոսաշրջիկներին կտրվեն շարժական ձայնարկիչներ կիթառահարի ձայնագրություններով: Թանգարանի սրահներից մեկում կանցկացվեն դասական իսպանական կիթառի վարպետության դասեր: