Ամռան տապը անհանգստացնում է շատերիս, ամենուր փնտրում ենք զովություն, նույնիսկ` ցուրտ: Բայց, որպեսզի զովության և ցրտի փնտրման ճանապարհին չկորչի նաև գեղագիտությունն ու ճաշակը, ձեզ ենք առաջարկում սառցե ստեղծագործության լուսանկարների մի փոքր փունջ, որտեղ պատկերված է սառցե իրերի վարպետ Կրիշտիան Պոգանի` ամբողջական սառույցից պատրաստված հեծանիվը:
1. Քանդակագործ Կրիշտիան Պոգանը ավարտում է իր աշխատանքը «Սառցե հեծանիվ» քանդակի վրա Լոնդոնի հրապարակներից մեկում:
2. Այս իրադարձությունը տեղի է ունեցել Լոնդոնում սառցե քանդակների փառատոնի շրջանակներում:
3.Փառատոնը տևել է երեք օր:
4.Վարպետը քանդակել է այն մեծ արագությամբ որպեսզի ամբողջական սառույցից առանձնանա քանդակը. դրա համար պահանջվում է շուրջ երկու ժամ:
5. Հեծանիվը հենց այնպես չէր ընտրված. փառատոնի հիմքում ընկած էր էկոլոգիական տրանսպորտըի միտքը:
6. Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր անցկացվեցին ցանկացողների համար, որոնց ընթացքում սառցե քանդակների վարպետները սովորեցնում էին հասարակությանը պատրաստել սառցե արջեր: Վարպետության դասընթացներին եկել էին մասնակցելու բազմաթիվ աղջիկներ, որոնք արդեն կիմանան, թե ինչ նվիրեն իրենց սիրելիներին:
7.Ձմռանը Լոնդոնում ձյուն չես գտնի, այդ իսկ պատճառով փառատոնը կարելի է անվանել էկզոտիկ:
8. Փառատոնին սառցե քանդակների հետ աշխատելը դժվար է նրանով, որ Լոնդոնում ջերմաստիճանը բարձր է, և ձյունը արագ հալչում է: