Ամերիկացի զբոսաշրջիկը իր ուղեբեռը թողել է Սիեթլի օդանավակայանում, որպեսզի չվճարի 1400 դոլար իր ճամպրուկի ավելորդ քաշի համար: Ուղևորը Սիեթլից Նյու Յորք է մեկնել Delta ավիաընկերության չվերթով, և ընկերությունը այդքան գումար է պահանջել է ուղեբեռի փոխադրման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուղղության թռիչքի տոմսը արժե 400 դոլար, պարզ է դառնում, թե ինչու ուղևորը չի ցանկացել վճարել պահանջված գումարը և իր ուղեբեռը թողել գրանցման սեղանի մոտ: Լքված ուղեբեռը անհանգստացրել է անվտանգության աշխատակիցներին և օդանավակայանի գրանցման բաժինը փակվել է 2 ժամով՝ մինչև անվտանգության աշխատակիցները ստուգել են ուղևորի թողած ճամպրուկը:
Նյու Յորք ժամանելուն պես ուղևորին հարցաքննել են, բայց պահակները նրա գործողություններում հանցավոր ոչինչ չեն գտել. նշում է news.com.au-ը: