Թայլանդ. Չանգ Մայում բացվել է 3D թանգարան

«Արվեստ դրախտում». հենց այս անվան տակ է Չանգ Մայը ներկայացրել 3D արվեստի  աշխարհում ամենամեծ թանգարանը: Թանգարանը հիմնադրվել և ֆինանսավորվում է կորեացի մեցենատ Չան Սուկ Կյուի կողմից: «Չանգմայյան «Արվեստ դրախտում» թանգարանը տարբերվում է Պատայայի 3D արվեստի ցուցասրահից, որը իր տեսակի մեջ առաջին նման թանգարանն էր:

Art in Paradise

Չանգ Մայի նոր թանգարանը էլ ավելի ստեղծագործական է, այն հանդիսատեսին առաջարկում է գունագեղ նկարներ «ինտերակտիվ արվեստի» տեսքով, որոնք  նրա (հանդիսատեսի) մասնակցության և երևակայության  կարիքն ունեն»,- նշում է հիմնադիրը: Երեքհարկանի թանգարանը իր տանիքի տակ հավաքել է 130  տարբեր 3D նկարներ, որոնք պատկերում են մոլորակի կենդանիներին, Երկրի ստորջրյա աշխարհը, անապատներ և փարավոնների դամբարաններ:

Art in ParadiseԱշխատանքները բաշխված են թանգարանի ութ գոտիներում հետևյալ թեմաներով.

1. Աքվա
2. Կենդանաբանական այգի
3. Դինոզավրեր
4. Սյուրռեալիզմ
5. Կլասիկա
6. Լաննա
7. Թայլանդ
8. Եգիպտոս

Art in Paradise
Չանգ Մայի եզակի թանգարանը բաց է ամեն օր առավոտյան 9-ից երեկոյան 9-ը: Օտարերկրացիների համար տոմսի արժեքը  300 բատ է մեծահասակների համար,  200 բատ՝ երեխաների համար:

You might also like