Ֆրանսիա. Էյֆելյան աշտարակում սահադաշտ կբացվի

Դեկտեմբերին Էյֆելյան աշտարակի վրա սահադաշտ կբացվի: Այն տեղակայված կլինի առաջին հարկում և կաշխատի 2011 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահադաշտը իրենից ներկայացնում է սառցե տարածք աշտարակի առաջին հարկում գետնից 57 մետր բարձրության վրա  200 քառակուսի մետր տարածքով:

Աշտարակի այցելուներին սահադաշտ կթողեն անվճար և չմուշկներ կբաժանեն: Սեփական սպորտային իրեր օգտագործելը արգելված է: Սառցե տարածքը կաշխատի ժամը 10:30-ից մինչև 22:30-ը ամեն օր:
Մեկ տարի առաջ Էյֆելյան աշտարակի հասարակության հետ կապերի բաժինը (SETE) հետաձգեց այս հայտնի քաղաքային սահադաշտի բացումը իր աշխատակիցների գործադուլի պատճառով:

You might also like