Ավիաընկերությունների մեծամասնությունը խնդրում է ուղևորներին անջատել բջջային հեռախոսները թռիչքի և վայրէջքի պահին և պահել դրանք թռիչքային ռեժիմում, քանի դեռ ինքնաթիռը երկնքում է: Սակայն, ինչպես ցույց է տվել Sunshine.co.uk կայքի հարցումը, զբոսաշրջիկների 21%-ը չի հետևում այդ կանոններին:
Առավել հաճախ օրինազանցները միացնում են հեռախոսները ամնմիջապես այն բանից հետո, երբ ինքնաթիռի անիվները կպչում են թռիչքուղուն և չեն անջատում այն թռիչքի ընթացքում: Կանոններին չհետևողների մեծամասնությունը՝ 86%-ը, նշում է, որ իրենք պարզապես մոռանում են այդ մասին, իսկ մյուսենրը չեն հավատում, որ միացրած բջջային հեռախոսը կարող է վնասել ինքնաթիռի համակարգերին:
Ընդ որում, 2011 թվականին օդային փոխադրամիջոցի միջազգային ասոցիացիան պահանջել է ուղևորներից դադարել անտեսել կանոնները, քանի որ ավիապատահարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինքնաթիռում 75 տարբեր միջադեպեր տեղի են ունեցել ուղևորների կողմից բջջային սարքավորումենրի օգտագործման պատճառով: 26 դեպքերում բջջային հեռախոսի օգտագործումը խանգարել է ինքնաթիռի վերահսկողոթյանը, 17 դեպքերում վնասվել է նավիգացիոն համակարգը, 15 դեպքերում՝ կորել է կապը, իսկ 13 դեպքերում՝ ինքնաթիռի համակարգերը էլեկտրոնային նախազգուշացում են տվել. հայտնում է The Telegraf-ը: