Գերմանիայի մայրաքաղաքում ստեղծվել է նոր էքսկուրսիոն տուր, որի շրջանակներում բոլոր ցանկացողներին կծանոթացնեն անավարտ օդանավակայանին: Ավտոբուսային շրջագայությունը, որը ստացել է ամպագորգոռ «Բեռլինի խայտառակությունը» անվանումը, տևում է երկու ժամ:
Հիշեցնենք, որ գերմանական մայրաքաղաքի ամենամեծ օդանավակայանը՝ Բեռլին- Բրանդենբուրգը, ոչ մի կերպ չի գործարկվում, թեև՝ այն բացելու ծրագրերի մասին խոսվում է վաղուց: Իսկ այժմ պարզվել է, որ զբոսաշրջիկները պատրաստ են վճարել օդային դարպասի նախագծման ընթացքում թույլ տված մի շարք սխալները տեսնելու համար:
Էքսկուրսիայի արժեքը 10 եվրո է. հայտնում է Regnum-ը: Այն դեպքում, եթե զբոսաշրջիկը ցանկանա նաև բարձրանալ օդանավակայանի մուտքի մոտ գտնվող դիտարկման աշտարակ, տոմսի արժեքը 2 եվրոյով կթանկանա: