Ու՞ր մեկնել օգոստոսին. ամենաթեժ ուղղությունները (Մաս 8)

Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:

Կամբոջա

Cambodia

Պաշտոնապես օգոստոս ամսին Կամբոջայում դեռևս անձրևների ժամանակաշրջանն է, բայց եթե դուք նորմալ եք տանում շատ խոնավությունը, ապա կարող եք ճամպրուկները հավաքել. այս ժամանակահատվածոմ ինքնաթիռի տոմսը կարող եք կես գնով գնել: Անձրևները այստեղ երկարատև չեն. շատ կարճ ու հաճախակի, շատ լավ թարմացնում են օդը ցերեկվա տապից: Կամբոջայի երեք գլխավոր տեսարժան վայրերը, որոնք հարկավոր է ներառել ճանապարհորդելու ցանկի մեջ հետևյալն են՝ հնագույն կխմերական Անգկոր Վատ քաղաքը, լիարժեք եռուն մայրաքաղաք Պնոմպենը և սնուցող Մեկոնգ գետը, որի վրայով պետք է անցնել կարմիր և փարթամ  առագաստ ունեցող մեծ  նավով: Եթե այդ ամենից հետո կցանկանաք ծովափնյա հանգիստ, ապա ավելի լավ է ուղևորվեք դեռևս խաղաղ վիետնամական կամ թայական լողափեր, որտեղ մինչև սեզոնի բացումը գործում է հատուկ և հաճելի գնային համակարգ:

You might also like