Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Golden Gates կամուրջ, ԱՄՆ
Golden Gates կամուրջը, որը կապոմ է Սան Ֆրանցիսկոն Մարին շրջանի հետ, աշխարհի ամենաճանաչված կամուրջներից մեկն է: Բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում դուք կտեսնեք դրվագներ, որ եթե ոչ ֆիլմի վերջաբանը, ապա կարևորագույն առանցքային հատվածը կամուրջին՝ Ոսկե Դարպասներ ծովածոցի մայրամուտի ժամանակ: Ի դեպ Golden Gates կամուրջը հայտնի է նրանով, որ դրա վրայից բազմաթիվ մարդիկ են ինքնասպան եղել: Դա արդեն հաստատ «տեսնել և մահանալ»-ն է: