Ու՞ր մեկնել օգոստոսին. ամենաթեժ ուղղությունները (Մաս 7)

Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:

Երեխաների հետ Շվեդիա

Park Junibacken

Եթե Դուք այն երջանիկ ծնողներից եք, որ պետք է օգոստոսի վերջին անմոռանալի նախադպրոցական հանգիստ պարգևեք ձեր չարաճճիներին, մեկնեք Ստոկհոլմ: Միայն թե Ձեզ հետ կվերցնեք մեկ տարա  մուրաբա, առանց դրա Կարլսոնին հյուր գնալ չի կարելի: Ուժերի ծաղկման շրջանում տղամարդը բնակվում է Վիմերբյուում՝ «Աստրիդ Լինդգրենի աշխարհ» այգում, հարևանությամբ է գտնվում «Հավ»  հետաքրքրասեր տնակը: Հաջորդիվ ցանկում ևս մեկ հեքիաթային  ուղղություն է՝ Յունիբակեն այգին, որտեղ կախարդական գնացքը շրջում է  զվարճալիքներով լի կայարաններով բոլոր երեխաներին հայտնի կերպարիների ուղեկցությամբ: Այս ամենին հավելեք այցելությունը Վասա հսկա խորտակված նավ, Լունապարկ զվարճանքների պուրակ, Կոլմորդեն այգում սաֆարիի, կենդանաբանական այգի, Սկանսեն ազգագրական թանգարան, որտեղ մարդիկ երեխաներին պատմում են հնագույն Շվեդիայի, իրենց ամենօրյա գործերի, ծովածոցում նավարկությունների, թարմ օդի և ոլորաբլիթների մասին:   Դե ի՞նչ, սա լավագույն արձակուրդները չեն աշխարհում:

You might also like