Իտալիա. Ծխախոտը պետք է հանգցնել մոխրամանի մեջ, ոչ թե ծովում

Հարյուր հազար մոխրաման մոտ ժամանակներս կհայտնվեն իտալական  400  լողափերում. օգոստոսի  3-ին և  4-ին հազար կամավոր կմասնակցի «Մի՞թե ծովը արժանի է ծխախոտներով ախտոտմանը» ակցիային, որը կազմակերպել է իտալական «Marevivo» (Կենդանի ծով) բնապահպանական ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:

Marevivo

Նման միջոցառում կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: Նրա նպատակն է հորդորել զբոսաշրջիկներին չթողնել ծխախոտի մնացորդները լողափին: Նախորդ տարիների ընթացքում այս նախաձեռնությունը հնարավորություն է տվել հավաքել, այսինքն՝ ծովից և ավազից հեռու պահել 10 միլիոն ծխախոտի մնացորդ: Լողափերում մոխրամանների տեղադրումը կուղեկցվի բրոշյուրների բաժանմամբ, որոնք կպարունակեն տեղեկատվություն  ծխախոտի և այլ նյութերի՝ ծովում քայքայման ժամկետների մասին:

Marevivo

You might also like