Մանչեսթերում կնոջը տուգանել են նրա համար, որ նա ուղիղ իմաստով ձիով է եղել: Երիտասարդ կինը որոշել է այցելել McDonald’s ձիով: Բայց «Մաք-դրայվում» նրա փոխադրամիջոցը համարել են անպատշաճ և հրաժարվել են սպասարկել: Այդ ժամանակ հեծյալը որոշել է բախտը փորձել ռեստորանի ներսում` իր հետ հաստատություն տանելով իր ուղեկցին:
Վերջինս, ի դեպ, իր «կարիքները հոգացել է» հենց սրահում: Հաստատության աշխատակիցները չեն համակերպվել դրա հետ և ոստիկանություն կանչել: Սպաները կնոջը տուգանել են, քանի որ կինը իր ձիու հետ ոչ միայն անհարմարություն է պատճառել հաճախորդներին և աշխատակիցներին, այլև կենդանու «վարքն» էլ իր հերթին փչացրել է այցելուների տրամադրությունը: