Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:
Մալդիվներ
Լրիվ այլ հարց է Մալդիվները: Այստեղ գալիս են ապահովված երիտասարդ զույգերը, որպեսզի առանձնանան կապույտ ջրերով ծովածոցերում և հյուրանոցներում: Ժամանցի տեսակներից կարելի է առանձնացնել ամենագեղեցիկ կղզիային բնության վայելքը, միմյանցով հիանալը և դայվինգը. տեղական ատոլները իրենց գեղեցկությամբ չեն զիջում նույնիսկ Ֆրանսիական Պոլոնեզիային: Մալդիվներում չեն հանդիպում աղմկոտ հարևաններ, առհասարակ, այստեղ մարդիկ քիչ են միմյանց հանդիպում, ի դեպ՝ հյուրանոցները ևս երկու գծով չեն դասավորված: Նման ծայրահեղ անձեռնմխելիությունը հատկապես հաճելի է աստղերին և հարուստներին: Մալդիվներում ամենակարևորը փոքրիկ և առանձնացված կղզի ընտրելն է. չարժե տոմս գնել դեպի հայտնի լողափեր, դրանով միայն կփչացնեք լավ տպավորությունները: