Աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտները (Մաս 2)

Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման  մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:

Sunset

Ուլուրու ժայռ, Ավստրալիա

Uluru, Australia

Ուլուրու ժայռը Ավստրալիայի գլխավոր բնական տեսարժան վայրերից մեկն ու բացառիկ բնական ֆենոմեն է: Հիանալ Ուլուրու ժայռի մայրամուտով կարելի է վաղ  առավոտից: Ամբողջ օրվա ընթացքում ժայռը փոխում է իր գույնը՝ կախված արևի բարձրության աստիճանից: Մուգ մանուշակագույնից և կրակագույնից ժայռը փոխակերպվում է և դառնում սուտակագույն և վարդագույն, այնուհետև՝ ոսկեգույն: Երեկոյան ոսկեգույնը աստիճանաբար դառնում է բրոնզագույն և, վերջապես, կորում մթության մեջ՝ պատրաստվելով դիմավորել մանուշակագույն արևածագը:

You might also like