2013 թվականի հուլիսի 17-ին Հունաստանի վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարել է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից հասարակական սննդի ոլորտում ԱԱՀ-ի նվազման մասին: Անտոնիս Սամարասը հասարակական սննդի ոլորտում ԱԱՀ-ի նվազման մասին իր հայտարարությունում հայտնել է. «Մենք ոչ միայն արտացոլել ենք անախորժությունները, հակառակը մենք պահանջում ենք դրական փոփոխություններ»: «Հակառակ որոշների պնդումների՝ մենք հասել ենք մեր նպատակներին և ունենք ռեալ առաջընթաց»,- ավելացրել է նա: Հունաստանի վարչապետի խոսքերով՝ հարկի նվազումը 23%-ից 13%-ի ձեռնարկությունների աշխատունակությունը կավելացնի, ինչպես նաև՝ կավելացնի պետական եկամուտները և կնվազեցնի հարկերից խուսափելու դեպքերը: