Բելգիայում թանգարանից գողացել են միլիոն եվրո արժողությամբ նկար

Բրյուսելի Van Buuren  թանգարանից գողացել են ավելի քան մեկ տասնյակ արժեքավոր կտավներ: Այդ թվում են Ջեյմս Էնսորի «Ծովախեցգետիններ և խխունջներ» և Քեյս Վան Դոնգենի «Մտածող կինը» կտավները: Գողերը կոտրլ են թանգարանի առջևի դուռը:

 Van Buuren

Միացել է ազդանշանը, բայց գողերին հաջողվել է տանել կտավները մինչև ոստիկանության գալը. հայտնում է Mir24.tv-ն: Փորձագետները կտավների ընդհանուր արժեքը գնահատել են 1.2  միլիոն եվրո՝ ընդգծելով, որ այդ բոլոր կտավները ունեն նաև մշակութային և պատմական մեծ արժեք: Ընթանում է հետաքննություն. հայտնում է  Expatica.com-ը: Ըստ ոստիկանության՝ գողերը գործել են կոնկրետ մեկի  պատվերով, քանի որ շատ արժեքավոր կտավներ, որոնք ավելի մոտ են գտնվել, մնացել են իրենց տեղում:

You might also like