Ամառային արձակուրդների ամենաթեժ շրջանում Ձեզ ենք ներկայացնում ռեստորանների շարք ամբողջ աշխարհից, որոնք առանձնանում են հիանալի տեսարաններով, նրանց համար, ովքեր նախընտրում են միաժամանակ վայելել հիանալի խոհանոցը և շրջակա գեղեցկությունը:
BREEZE, The Samaya հյուրանոց, Սեմինյակ, Բալի, Ինդոնեզիա
Էկզոտիկ տեղական և միջազգային խոհանոց, ռոմանտիկ մայրամուտի տեսարաններ Սեմինյակ լողափում և Հնդկական օվկիանոսի խաղաղ ալիքների շրշյուն:
Top of the World, Stratosphere հյուրանոց, Լաս Վեգաս, ԱՄՆ
Այս ռեստորանը «աշխարհի գագաթին» առաջարկում է Լաս Վեգասի պանորամային տեսարանը՝ թեքվելով 360 աստիճան 80 րոպեում, ինչպես նաև՝ մի շարք խոհարարական գլուխգործոցներ:
Strofi, Աթենք, Հունաստան
Հունական խոհանոց ծածկապատշգամբում՝ դեպի Ակրոպոլ տեսարանով:
The Rock, Զանզիբար, Տանզանիա
Ռեստորան ժայռի վրա Հնդկական օվկիանոսի մեջ և ծովամթերքի մեծ տեսականի:
Sierra Mar, Բիգ Սյուր, Կալիֆորնիա, ԱՄՆ
Խաղաղ օվկիանոսի կալիֆորնիական ափի հիանալի տեսարան, կալիֆորնիական գինի և խոհանոց:
Ithaa Undersea, Արի Հարավային Ատոլ, Մալդիվներ
Բազմազան ծովային կյանքը միաժամանակ Ձեր շուրջը և ափսեի մեջ՝ հինգ մետր խորությամբ:
Eagle’s Eye, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Ֆրանսիական խոհանոց և կանադական լեռների տեսարան՝ 7700 ֆուտ բարձրությունից:
Sirocco, Բանգկոկ, Թայլանդ
Տեսարան դեպի Բանգկոկը 63-րդ հարկից, միջերկրածովյան և միջազգային խոհանոց, ինչպես նաև՝ հիանալի բար:
Le Jules Verne, Փարիզ, Ֆրանսիա
Ֆրանսիական բարձր խոհանոց և Փարիզի տեսարաններ Էյֆելյան աշտարակի բարձունքից:
Skyline, Քուինսթաուն, Նոր Զելանդիա
Քուինսթաունում լավագույն մայրամուտն ու ճաշացանկ, որն առաջարկում է զգալ «Նոր Զելանդիայի համը»: