Մեծ Բրիտանիա. Եվ կրկին երեխաներն են ավիաուղևորների գլխավոր խնդիրը

Տարբեր ռեսուրսներ չեն դադարեցնում ջանքեր գործադրել, որպեսզի պարզեն, թե ինչն է ամենաշատը անհանգստացնում ավիաուղևորներին: Gocompare.com կայքը կազմակերպել է հերթական ուսումնասիրությունը՝ պարզելու համար այդ հարցը: Գրանցման համար հերթերը, կորած ուղեբեռը և անվտանգության գոտու երկար ստուգումները հայտնվել են ցանկի վերջում՝ կրկին առաջին տեղը զիջելով երեխաներին:

Children in airplane

2000 ուղևորների հարցումը ցույց է տվել, որ ամեն երրորդ ուղևոր պատրաստ է վճարել ավելին, որպեսզի հայտնվի սրահի՝ երեխաներից  հեռու հատվածում, իսկ հարցվածների եկսը կարծում է, որ երեխաների համար ինքնաթիռներում պետք է լինի առանձնացված հատված՝ մանկապարտեզ: Նստատեղի թիկնակը քաշող երեխաները զբողաեցրել են նյարդայնացնող գործոնների ցանկի առաջին հորիզոնականը, իսկ ամբողջ սրահով բղավող երեխաները երկրորդ տեղում են: Հարբած ուղևորները զբաղեցրել են երրորդ տեղը՝ հավաքելով  49% ձայն,  իսկ կոպիտ անձնակազմին չի սիրում ուղևորների 41%-ը:

Children in airplane

Հինգերորդ տեղում շատախոս հարևաններն են, իսկ վեցում՝ վատ սնունդը: Ութերորդ տեղում է գտնվում նախանձը, նախանձ դեպի ուղևորներիը, որոնց սպասարկման մակարդակը բարելավվում է՝ առանց հավելյալ վճարի: Իններորդ տեղում անծանոթներն են, ովքեր սիրում են զրուցել հարևանների հետ, իսկ տասներորդ տեղում անհետաքրքիր ֆիլմերն են, որոնք ցուցադրում են թռիչքի ընթացքում. գրում է  DAILY MAIL-ը:

You might also like