Ռիոյի ավազե քանդակները ավելի պարկեշտ են դարձել

Ռիո դե Ժանեյրոն պատրաստվում է դիմավորել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. այդ իրադարձությանը առնչվող միջոցառումների թվում է Կոբակաբանայի լողափի ավազե քանդակների «պարկեշտացումը»: Ավազե քանդակները համարվում են յուրօրինակ տեսարժան վայրեր լողափերին, ընդ որում՝ հատուկ ժողովրդականություն են վայելում քանդակները, որոնք պատկերում են արևահարվող կնոջ:

Sand sculpture in Rio

Պապի գալու առթիվ ավազե «հանգստացողների» բիկինիների վրա շտապ կարգով  ամրացվել են ավազե շրջազգեստներ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդակների հեղինակները հասաստիացնում  են, որ փոփոխությունները իրենք արել են   սեփական նախաձեռնությամբ՝ պատվավոր հյուրի հանդեպ հարգանքից ելնելով: Բացի այդ, լողափում հայտնվել են նոր քանդակներ. Կորկովադու լեռը Հիսուս Քրիստոսի արձանի հետ և քանդակ, որը պատկերում է հենց Պապին:

Sand sculpture in Rio

Հուլիսի 23-ից  28-ին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվի Կաթոլիկ երիտասարդների համաշխարհային օրեր: Խոսքը կաթոլիկ եկեղեցու ամենամեծ իրադարձություններից մեկի մասին է, որին մասնակցում են շուրջ մեկուկես միլիոն հավատացյալներ ամբողջ աշխարհից:

You might also like