Փարիզի Էյֆելյան աշտարակ այժմ կարելի է այցելել անվճար և առանց տանից դուրս գալու. Google Street View -ում հայտնվել է նոր վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրը: Google Street View-ի թիմը նկարահանել է ոչ միայն աշտարակի հարկերը, այլև դեպի այն բարձրանալը՝ դարձնելով վիրտուալ այցելությունը ավելի իրական:
Երկրորդ և երրորդ մակարդակներից, ինչպես նաև՝ աշտարակի գագաթից բացվում է Փարիզի 360-աստիճանային պանորաման: Նկարահանումները տևել են երկու օր՝ ժամը 6:00-ից 9:00-ն, այսինքն՝ մինչև զբոսաշրջիկների համար աշտարակի բացվելը. գրում է Generation Nouvelles Technologies-ը:
Բացի այդ Google-ի մշակույթի ինստիտուտը (Google Cultural Institute)Էյֆելյան աշտարակի կառավարման ընկերության հետ համատեղ բացել է օնլայն ցուցահանդես՝ նվիրված աշտարակի կառուցմանը, որտեղ հավաքված են գծագրերը, լուսանկարները և այլ փաստաթղթեր: