Դուբայում մեկնարկել է անսովոր ակցիա. կորցրած քաշի համար մարդկանց կվճարեն ոսկյա ձուլակտորներ: «Քա քաշը ոսկի է» նախագիծը իրականացվում է բնակչության առողջապահության և գիրության դեպ պայքարի ծրագրի շրջանակներում: Այն նվիրված է Ռամադան ծոմի ամսվան: Արդյունքում ծոմի 30 օրվա ընթացքում շոշափելի գումար վաստակել կարող է ԱՄԷ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի ավելորդ քաշ:
Կորցրած յուրաքանչյուր կլիլոգրամի դիմաց, որը կգրանցվի ակցիայի կազմակերպիչների կողմից, կվճարվի մեկ գրամ ոսկի: Ակցիայի ավարտին երեք հաղթողները, ովքեր կկորցնեն ամենաշատ քաշը, կպարգևատրվեն ոսկյա ձուլակտորներով. հայտնում է Expert.ru-ն: Նախագծի մասնակցության հիմնական պայմանը քաշի «առողջ» կորուստն է՝ ճիշտ սնվելն ու մարզվելը:
Ոչ մի կոսմետիկ ընթացակարգ, սպառիչ դիետաներ և վիրահատություն թույլատրելի չէ: Դուբայ էմիրությունը հայտնի է ոսկիներ բաժանելու մոլուցքով. հայտնի Առևտրային փառատոնի ժամանակ դրանք կարելի է ստանալ արված ցանկացած առևտրի վիճակահանության արդյունքում: