Փոփ մշակույթ. աշխարհի կարևոր թանգարանները` Պրադո

Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք  նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:

Թանգարան Պրադո, Մադրիդ

The Prado Museum, Madrid

Մինչև XX դարի Իսպանիայի և Իտալիայի գեղանկարչության լավագույն հավաքածուն: Փորձագետների գնահատմամբ՝ այս հավաքածուի արժեքը գերազանցում է Լուվրի հավաքածուի արժեքը: Իտալական դպրոցը լավ ներկայացված է Բոտիչելիի, Ռաֆայելի, Տինտորետոյի, Վերոնեզեյի և Տիցիանայի աշխատանքներում, իսպանացիներից ուշադրության են արժանի Բոսխի ամբողջական հավաքածուն, Բրեյգելի, Ռուբենսի և Վան Դեյկի հավաքածուները: Այս նկարներից շատերը նկարվել են հենց Իսպանիայում, շատերն էլ Մադրիդ  են բերվել Նիդերլանդներից, Բելգիայից և Լյուքսեմբուրգից:

You might also like