Բրիտանացիների երեք քառորդը, մեկնելով հանգստի, չեն ստուգում որևէ երկրում վտանգների մասին նախազգուշացումները. հայտարարում է sunshine.co.uk գործակալությունը: Գործակալությունը հարցում է անցկացրել 1962 մեծահասակ ճանապարհորդների շրջանում և պարզել, որ եթե նույնիսկ Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է այս կամ այն երկրում վտանգավոր իրավիճակի մասին, զբոսաշրջիկների 53% -ը չի լսում խորհուրդները և չի փոխում իր ծրագրերը: Նրանց մեծամասնությունը, ովքեր կփոխեն որոշումը և կհետաձգեն ճանապարհորդությունը, նշել են, որ դա կանեն, եթե տվյալ երկրում նկատվում է բռնության կամ բողոքի դեպքեր, բնական աղետներ կամ շատ վատ եղանակ. նշում է The Telegraf-ը: