Coca Cola-ն ներկայացրել է նոր շիշ իր ըմպելիքի համար, որը պատրաստված է ամբողջովին սառույցից: Ներկայումս նոր շշով ըմպելիքը հասանելի է միայն Կոլումբիայում: Նոր դիզայնը կոչվում է էկոլոգիական, քանի որ ըմպելուց հետո պետք չէ աղբարկղ ման գալ. շիշը կհալվի ինքնուրույն. հայտնում է DailyMail-ը:
Շշի ստեղծման համար օգտագործվում է սիլիկոնե ֆորմաներ, որոնք լցվում են ջրով 11 С աստիճան ջերմաստիճանի պայմաններում, որից հետո լցվում է կոկա կոլայով: Շիշը փաթաթված է ռետինե պիտակով, որը պաշտպանում է մատերը ցրտից, իսկ երբ շիշը հալվի, պիտակը կարելի է օգտագործել որպես թևնոց:
Ինչպես հայտնում է Coca Cola-ի կայքը՝ Կոլումբիայի լողափերում ժամում վաճառվում է 265 սառցե շշով Կոկա կոլա: