Իսպանացի գիտնականները ապացուցել են՝ արևապաշտպան կրեմները լավ պարարտանյութ են ջրիմուռների համար

Իսպանիայի Ազգային գիտական խորհրդի նոր ուսումնասիրությունը  (CSIC) ցույց է տալիս, որ արևապաշտպան կրեմները և լոսյոնները, որոնք գովազդվում են որպես ջրակայուն, ամեն դեպքում մաքրվում է ջրից: Արդյունքում քիմիական բաղադրիչների զգալի քանակություն, որոնք գտնվում են այդ կրեմների բաղադրության մեջ, լցվում է  ջրի մեջ և վնասում ծովային էկոհամակարգը: Գիտաշխատողները ստուգել են Բալեարյան կղզիների շուրջի ջուրը և բացահայտել արևապաշտպան կրեմների քիմիական բաղադրություն  ծովային ջրի վերին միկրոշերտում:

Sun cream

CSIC-ի հետազոտությունն անցկացնող  գիտաշխատող Անտոնիա Տովարը հայտարարել է, որ արևապաշտպան կրեմները կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա հայտնի զբոսաշրջային շրջաններում: Իսկ ջրում քիմիական նյութերի ամենամեծ կենտրոնացումը նկատվում է ժամը 14-ից 18-ի միջև: Այդ պիկ ժամանակահատվածում վնասակար քիմիական նյութերի մակարդակը ավելանում է 60-90%-ով՝ համեմատած առավոտվա և գիշերվա ժամերի հետ:

Sun Cream

Մեկուկես տասնյակ առևտրային արևապաշտպան կրեմների միջոցների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից շատերը մաքրվում են ջրում՝ ազատվելով քիմիական միացություններից, ինչպես նաև՝ աղտոտում են ջուրը ազոտով, ֆոսֆորով և սիլիկոնով:  Գիտնականների խոստովանմամբ՝ այդ միացությունները կարող են սնուցիչ դեր ունենալ ջրիմուռների համար և խթանել դրանց աճին. գրում է The Local-ը:

You might also like