Ավիաընկերությունը աշխատանքի կունդունի բարեկազմ բորտուղեկցորդուհիներին

Հնդկական բյուջետային GoAir  ավիաընկերությունը որոշել է կրճատել իր գործառնական ծախսերը օրիգինալ եղանակով. այժմ որպես բորտուղեկցորդ աշխատանքի կընդունվեն միայն կանայք: Բանն այն է, որ նրանք ավելի քիչ են կշռում, քան տղամարդիկ, հետևաբար ինքնաթիռն էլ ավելի քիչ քաշ կունենա և ավելի քիչ վառելիք կծախսի: Մասնավորապես, փորձագետների հաշվարկներով, նույն հասակի դեպքում կանայք տղամարդկանցից 20 կիլոգրամով թեթև են լինում:

GoAir

Արդյունքում իր բոլոր ինքնաթիռների համար GoAir-ը տարեկան կխնայի մինչև 30  միլիոն ռուփի  (շուրջ 500 հազար դոլար): Ընդ որում, ինչպես հայտնում է Guardian.co.uk-ը, արդեն աշխատող բորտուղեկցորդները աշխատանքից չեն ազատվի, բայց հաջորդ աշխատանքային խմբերում GoAir-ը կընդունի միայն կանանց: Ավիաընկերության համար դա ակտուալ է, քանի որ նրա ծրագրերում կա մինչև 2020 թվականը իր օդային նավատորմը համալրել  80  նոր ինքնաթիռներով:

GoAir

Այժմ GoAir-ն ունի ընդամենը 15 ինքնաթիռ: Բացի այդ ծրագրվում է երկու անգամ կրճատել բորտային մատյանի հաստությունը, և, վերջապես, ամբողջովին չլցնել ջրի տանկերը: Այդ ամենը կօգնի ինքնաթիռը ավելի թեթև դարձնել: Ավիաընկերությունը խնայողության անհրաժեշտությունը բացատրում է հնդկական ռուփիի փոխարժեքի նվազմամբ՝ համեմատած ԱՄՆ դոլարի հետ:

You might also like