Մեծ Բրիտանիա. Ինչի կարող է հանգեցնել սոցիալական ցանցերում գլուխ գովալը

Social networkՇատ զբոսաշրջիկներ հանգստի մեկնելուց առաջ սոցիալական ցանցերում տեղադրում են մանրամասներ իրենց առաջիկա ճանապարհորդությունից` գողերի համար պարզ դարձնելով, թե որքան ժամանակով է իրենց տունը մնալու առանց բնակիչների. գրում է The Telegraf -ը: Սոցիալական ցանցերում իրենց պլանների մասին կիսվող մարդկանց մեկ երրորդը տեղադրում են  այն հյոուրանոցի լուսանկարները, որտեղ մնալու են հանգստի ընթացքում:  Theft32 % -ը կիսվում է տոմսերի և թռիչքի մասին տեղեկատվությամբ, 16% -ը տեղադրում է լողափի լուսանկարները, իսկ 13%-ը` հյուրանոցի լողավազանինը. պարզել են ուսումնասիրողները: Նույն ուսումնասիրության տվյալների համաձայն` բրիտանացիների 8%-ը, վերադառնալով տուն, հայտնաբերում են, որ իրենց տուն գող է մտել, ինչը խոսում է այն մասին, որ իրենց ապագայի պլանների մասին կիսվող մարդկանց շուրջ մեկ քառորդը դառնում է պոտենցիալ գողերի զոհ:

You might also like