Քաղաքային լեգենդներ. ինչին և որտեղ են հպվում հաջողության համար (Մաս 7)

Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները  իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:

Մոնտե Կառլո, Ադամ և Եվա

Adam & Eva

Բավականին առողջ և լավ սնված Ադամ և Եվա են ստացվել Մոնտե Կառլոյում ընտանեկան երջանկության հուշարձանը ստեղծող քանդակագործի մոտ: Քանի որ բարոյական թզի տերևները մեր նախնիների համար  այս տարբերակում   հեղինակը  չի նախատեսել, բազմաթիվ այցելուներ հաջողության համար հպվում են հենց այն մասերին, որոնք պետք է թաքնված լինեին դրանց տակ: Ընտանեկան երջանկությունը նման գործողությունից հետո ապահովված է մի քանի տարով:

You might also like