Քաղաքային լեգենդներ. ինչին և որտեղ են հպվում հաջողության համար (Մաս 5)

Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները  իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:

Վերոնա, Հուշարձան Ջուլիետին

Venice, Verona

Եթե Վեգասի պարուհիները Ձեզ շատ գռեհիկ թվացին, և, առհասարակ, Դուք կողմնակից եք դասականներին, ապա բարի գալուստ Վերոնա` շեքսպիրյան Ջուլիետի հայրենիք: Ջուլիետն` ինքը, հայտնի պատճառներով չի կարող Ձեզ դիմավորել, բայց նրա բրոնզե հուշարձանը, որը տեղակայված է քաղաքի խաղաղ բակերից մեկում, հանգիստ կարող է դա անել: Աղջկա հուշարձանը, ով չերջանկացավ իր սիրո մեջ, պատրաստ է օգնել գտնել այն իր մոտ եկող բոլոր զույգերին: Զույգը պետք է այստեղ թողնի իր անվան սկզբնատառերը, որից հետո շոյել Ջուլիետի, ըստ տարբեր վարկածների, կամ ձեռքը, կամ կուրծքը: Չնայած նրան, որ շատերը հուսալիության համար շոյում են և ձեռքը, և կուրծքը, շեքսպիրյան հերոսուհու կուրծքը, չգիտես ինչու, ավելի է փայլում, քան ձեռքը:

You might also like