Հայաստանում Ծաղկաձորն առաջատարն է. Molorak Trends (տուրիզմ)

iconMolorak Trends (Molorak Search) նախագիծը, վերլուծելով Google որոնողական համակարգում կատարվող հայկական տուրիստական որոնումները, ստացել է Հայաստանի տուրիստական նշանակության վայրերի ընդհանուր վիճակագրական պատկերը: Պարզվում է, որ Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային և հանգստի կազմակերպման ուղղություններն են Ծաղկաձորը և Դիլիջանը, այն էլ և՛ հայաստանյան և՛ մեր երկրից դուրս կատարվող որոնողական հարցումների քանակով:

Ինտերնետային վիճակագրությունն իրականում արտացոլում է իրականում գոյություն ունեցող պատկերը. Հայաստանում և ամբողջ աշխարհում առավել շատ են որոնում Ծաղկաձորի վերաբերյալ տեղեկություններ ամենատարբեր կազմաձևերով՝ Ծաղկաձոր, Ծաղկաձորի հյուրանոցներ, hotel in Tsaghkadzor և այլն: Երկրորդ հորիզոնականում Դիլիջանն է, որին ընդհանուր արդյունքով հետևում են Ջերմուկն ու Աղվերանը:

Հայկական լոկալ որոնումներ

Armenian resort places stats (local)

Լատինատառ որոնումների վիճակագրություն

Armenian travel places statistics

Ընդհանուր (հայատառ և լատինատառ) որոնումների վիճակագրություն

Armenian places stats total

Դիլիջանի հետ մրցավազքում Ծաղկաձորը դեռևս մնում է առաջատարը և ամենապահանջվածն է Հայաստանում զբոսաշրջության տեսանկյունից:

Molorak Search, հատուկ TravelNews.am-ի համար

You might also like