Ստեղծվել է լողազգեստ, որը կառուցվածքը իդեալական է դարձնում

Իսպանուհի Ադելա Պենեդոն թողարկել է  A&V ապրանքանիշի կանացի լողազգեստ: Իր կարիերայի ընթացքում Ադելան հասցրել է աշխատել որպես ռեստորատոր և հիվանդանոցի տնօրեն: Եվ այժմ Ադելան որոշել է փորձել իրեն նոր ոլորտում` կանացի լողազգեստների արտադրության մեջ: Պենեդոյի կանացի լողազգեստների յուրահատկությունն այն է, որ այդ լողազգեստներում կանացի ցանկացած կառուցվածք գրեթե իդեալական տեսք է ունենում:

Swimsuit

Լողազգեստը հիանալի լուծում կլինի այն կանանց համար, ովքեր «խնդիրներ ունեն կառուցվածքի հետ կապված»: Լողազգեստի գաղտնիքը գործվածքի հատուկ նշագծման մեջ է, որը կարող է «կեղծել» ուրվագիծը: Ինչպես գրում է Otpusk.ru-ն` լողազգեստները պատրաստված են հատուկ ուղղիչ գործվածքից և կորսետային բազայից: Նյութը ընտրված է առավելագույնս հարմարավետ, որպեսզի կանանց համար հարմար լինի արևահարվելը, լողալը և ակտիվ հանգիստը: Կատարյալ լողազգեստի արժեքը բավականին բարձր է` 75  եվրո: Ապրանքանիշը արտադրվում է բացառապես Իսպանիայում: Վաճառքի առաջին 20 օրվա ընթացքում վաճառվում է 500  A&V լողազգեստ:

You might also like