Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Պրահա, Անառակության նստարան
Չեխիայի մայրաքաղաքի հենց սրտում գտնվող Անառակության նստարանը համարվում է ամենասկանդալային հուշարձաններից մեկը, որը հաջողություն է բերում: Այսինքն, նստարանն ինքը սկանդալային չէ: Նույնիսկ նրա վրա նստած տղամարդը, որը իր վիճակախաղի տոմսի վրա թվեր է նշում, հարցեր չի առաջացնում: Փոխարենը` բազմաթիվ հարցեր է առաջացրել նրա ոտքից կախված աղջիկը: Վիճակախաղը, ըստ երևույթին, նրան չի էլ հետաքրքրում, իսկ տղամարդուն նա պատրաստ է ընդունել նաև առանց խոշոր շահումի: Նման ենթադրություն դժվար չէ անել, երբ տեսնում ես, որ աղջկա կարճ շրջազգեստի տակ ներքնազգեստ չկա: Թե այս արձանախմբի որ հատվածն է գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, կարծում ենք, պարզ է. այդ կերպ նրանք փորձում են հաջողություն ունենալ մոլախաղերում: