ԱՄՆ. Բոլոր օդանավակայանները մեկ հավելվածում

Salk International's Airport Transit GuideiPhone-ի և iPad-ի հավելվածը երկու տարի հաջող կիրառումից հետո Salk International’s Airport Transit Guide ընկերությունը հուլիսի 3-ին թողարկել է նոր հավելված Android համակարգի համար, որը հասանելի կլինի  Google’s Play Store-ում և ավելի ուշ Amazon Apps-ում: Հավելվածը կպարունակի տեղեկատվություն աշխարհի 460 օդանավակայանների մասին: Հավելվածի նոր 1.3 տարբերակը պարունակում է ավելի շատ ինֆորմացիա օդանավակայանների մասին, քան նախկինը և ունի որոնման գործառույթ: Սարքում այն ներբեռնելուց հետո զբոսաշրջիկին այլևս անհրաժեշտ չի լինի ինտերնետ, որպեսզի տեղեկատվություն ստանա գների և գնացքների և ավտոբուսների տեղաշարժման ժամանակացույցի, տաքսու և լիմուզինների վարձակալության գների, կայանման արժեքի և մյուս այլնի մասին, որոնք անհրաժեշտ կլինեն զբոսաշրջիկին: Օգտվելով հավելվածից` կարելի է մուտք գործել օդանավակայանի կամ տրանսպորտային ընկերության կայք, ինչպես նաև ստանալ տեղեկություն ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների մասին. հայտնում է eTN-ն:

You might also like