Գազավորված ջրով երկրորդ շատրվանն է բացվել Փարիզում

Երեք ու կես տարի առաջ Փարիզում բացվել է գազավորված ջրով առաջին շատրվանը: Այն բացվել է Reuilly այգում (XII շրջան): Վերջերս քաղաքում սկսել է գործել  նման  ևս մեկ աղբյուր, որից, ինչպես և առաջինից, կարելի է օգտվել անվճար:

Free sparkling water in Paris park

Շատրվանը  գտնվում է Eau de Paris կազմակերպության շենքի մոտ՝ XIII  շրջանի 19 rue Neuve-Tolbiac հասցեով: Այն աշխատում է շուրջօրյա և հագեցած է մի համակարգով, որը թույլ է  տալիս ընտրել գազավորված կամ սովորական ջուր:

Free sparkling water in Paris park

Մինչև 2014 թվականի ավարտը Փարիզում կհայտնվի ևս չորս նման շատրվան. այս տարվա հուլիսի վերջին՝ André Citroen այգում, սեպտեմբերին՝ d’Eole այգում  (XVIII շրջան), այս տարվա վերջին՝ Martin Luther King այգում  ( Batignolles  թաղամաս XVII շրջան), իսկ  2014 թվականի գարնանը՝ Tino Rossi-ում (V շրջան). գրում է Tout-paris.org-ը:

You might also like