Որպեսզի ընկերությունը վճարի ձեր ճանապարհորդությունը, պարտադիր չէ դառնալ օդաչու, բորտուղեկցորդուհի, նավապետ կամ ռոք աստղ: Բազում շարքային մասնագիտություններ նախատեսում են մասնավոր գործուղումներ և աշխարհը ուսումնասիրելու հնարավորություն: Ձեզ ենք ներկայացնում 20 մասնագիտություն, որոնք թույլ չեն տա Ձեզ մնալ մեկ տեղում:
Ձկնորսություն
Ծով, թարմ քամի և ամիսներ շարունակ ձգվող ժամանակ: Ձկնորսական վայրերում կան ցանկացած տարիքի մարդիկ` փոքրերից, դպրոցը նոր ավարտածներից մինչև հիսուն տարեկանները: Նրանց բոլորին միավորում է ծովային կախվածությունը և ծովի հանդեպ մեծ սերը: Ասում են, որ նրանք, ովքեր մեկ անգամ գնացել են լողալու և չեն հեռացել ձկնորսության առաջին փորձից հետո, այլևս երբեք չեն լքում ծովը:
Ջրի խողովակների փորձարկիչ
Փչովի ատրակցիոնների հետ միասին արտադրող ընկերությունը աշխարհի հանգստավայրեր է ուղարկում նաև փորձարկչի՝ մարդու, ով առաջինն է սահում բոլոր խողովակներով՝ ստուգելով դրանց ամրությունն ու հարմարավետությունը: Իր հաշվետվությունը փորձարկիչն ուղարկում է կենտրոնական գրասենյակ, իսկ ինքը մյուս պատվերի հետ շտապում մի նոր հանգստավայր: