Ամեն տարի La Tomatina` «լոլիկի պատերազմ» միջոցառումը, որը անցկացվում է իսպանական Բունոլում (Buñol, Bunyol, Վալենսիայից 40 կմ հեռավորության վրա) հավաքում է հազարավոր զբոսաշրջիկների: Մեկ տարի առաջ տեղական իշխանություները հայտարարել են իրենց մտադրությունների մասին, որ ցանկանում են միջոցառման մասնակցությունը վճարովի դարձնել, որն էլ իր հերթին կօգնի նվազեցնել ծախսերը և կրճատել այցելուների քանակը:
Ընթացիկ միջոցառումից սկսած փառատոնի տոմսերը վճարովի կլինեն: Անցյալ տարի փառատոնին այցելել են 45 հազար մարդ: Քաղաքային իշխանությունները հաշվել են, որ մասնակիցների այդպիսի քանակը Բունոլյայի համար չափազանց շատ է, և այս ամառ փառատոնին մասնակցելու համար պետք է նախօրոք ձեռք բերել 10 եվրո արժողությամբ տոմսը:
Ընդ որում կթողարկվի 20 հազար տոմս, որից 15 հազարը կլինի ազատ վաճառքի, իսկ մնացյալը տեղի բնակիչների համար: Տոմսերը հնարավոր է նաև ձեռք բերել փառատոնի պաշտոնական կայքում: Այս տարի փառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ին. հայտնում է Telegraph.co.uk: