ԱՄԷ. Ռամադանի ամսաթիվը դեռևս հստակեցվում է

Ակնկալվում է, որ Ռամադան ամիսը կսկսվի չորեքշաբթի օրը հուլիսի 10 -ին այն դեպքում, եթե Շաաբան ամիսը տևի 30  օր: Այս մասին նշել է  դոկտոր Ալի Ալ Շուկրին՝ Ռիադի Նավթի և օգտակար հանքերի համալսարանի աստղագիտության պրոֆեսորը:

Ramadan

Նրա խոսքերով՝ լուսինը անզեն աչքով կերևա հուլիսի  9-ի երեկոյան: Դա կլինի Շաաբան ամսվա վերջին օրը: Համաձայն աստղագիտական հաշվարկների՝ Ռամադանը կսկսվի հուլիսի 10-ին: Բայց, ինչպես գրում է Emirates 24/7-ը, ամսաթիվը վերջնական չէ և կհայտարարվի ավելի ուշ ԱՄԷ-ի պաշտոնական գործակալությունների կողմից:

You might also like