Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 11)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

tarator soup

Արևելյան Եվրոպա

Տաք Բուլղարիան միակ երկիրն է, որտեղ առաջատարը ոչ թե երկրորդ ուտեստն է, այլ ապուրը: Գլխավոր ուտեստը դա տարատորն է` ամառային սառը ապուրը` պատրաստված մածունով, թարմ կտրատած վարունգով և սամիթով, որը հիշեցնում է ռուսական ակրոշկային, միայն զգալիորեն ավելի թեթև է առանց երշիկի, ձվի և  կարտոֆիլի:perkelt

Բուլղարիան սխալմամբ համարվում է լեչոյի ստեղծողը, որը ի  սկզբանե ստեղծվել է հարևան Հունգարիայում: Հունգարական խոհանոցը հարուստ է համեմունքներով և թանձր սոուսներով: Առաջին հերթին հարկավոր է փորձել պյորկյոլտը` քաղցր պղպեղով շոգեխաշած միսը՝ տապակած սոխով և ճարպով, երբեմն նաև սխտորով և  կանաչ բիբարով:

You might also like