British Airways-ը դարձել է առաջին եվրոպական ավիաընկերությունը, որը թույլատրել է իր ուղևորներին օգտվել իրենց բջջային հեռախոսներից ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո այն դեպքում, որ օդանավը դեռևս մոտենում է կայանատեղիին, իսկ «ամրացնել ամրագոտիները» ազդանշանը դեռևս վառվում է: Նորարարությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից և հասանելի կլինի British Airways ինչպես եվրոպական, այնպես էլ՝ միջազգային չվերթների դեպքում:
Հեռախոսների, սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքավորումների կիրառումը ինքնաթիռի թռիչքի և ընթացքի ժամանակ շարունակվում է արգելվել. հայտնում է CNN-ը: Ընդ որում՝ փորձագետները այդպես էլ մեկ ընդհանուր կարծիք չունեն թռիչքի ժամանակ էլեկտրոնիկայի կիրառման մասին:
ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն ադմինիստրացիան հայտարարել է, որ իրենք չունեն տվյալներ ավիավթարների և ուղևորների բջջային հեռախոսների կապի մասին: Թռիչքի ամբողջ ընթացքում ուղևորների կողմից տեխնիկայի կիրառումը թույլատրելու հարցը դեռևս քննարկման փուլում է: Ակնկալվում է, որ փորձագիտական զեկույցը կներկայացվի այս տարվա սեպտեմբերին: