Իսպանիա. հաջորդ տարի զբոսաշրջիկները կարող են զբոսնել XIX դարի շոգեքարշով

Ֆիգերասեում (Հյուսիսային Կատալոնիա, Իսպանիա) հին երկաթուղային կայարանում կայացավ XIX դարի վերանորոգված շոգեքարշի առաջին փորձնական շահագործումը: Գնացքը դուրս եկավ Պորտբոու կայարանից : 1877 թվականի վագոններով շոգեքարշը կթողարկվի «Կոստա-Բրավա» նախագծ շրջանակներում: Ինչպես հայտնի է մենեջերների հարցազրույցներից` այդ նախագծում ներդրել են արդեն 1 միլիոն եվրո գումար:

2012 թվականի ամռանը շոգեքարշը դուրս կգա որպես զբոսաշրջային երթուղի: Ճշգրիտ ուղղությունը մինչև այժմ դեռ հստակ որոշված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կանցնի Իտալիայի պատմական տեսարժան վայրերով, որոնք գտնվում են Կոստա-Բրավայի ափամերձ տարածքում, որտեղից էլ պարզ է դառնում անվանման ընտրությունը:

Ավելի քան մեկ դար անսարք մնալուց հետո լոկոմոտիվի և վագոնների վերականգնումը տևեց 6 տարի: Հայտնի է, որ այն վերարտադրվել է լուսանկարների շնորհիվ, որոնք արված են եղել այն ժամանակ: Բացի ընդհանուր վերանորոգումից, այժմ իրականացվում է կառասրահի վերականգնում, որտեղ տեղակայված են եղել 1878 թվականին կառուցված գնացքները:

You might also like